Մեր կազմակերպությունը
«ՄԵԼԻՔՅԱՆՍ ԸՆԴ ՔՈ» ՍՊԸ հիմնադրվել է 1999թ․-ին և հանդիսանում է «Սիլ Աուդիտ» ՍՊԸ և «Արպարագոն Ինթերնեյշնլ» ՍՊԸ ընկերությունների իրավահաջորդը։ Ընկերությունը կարևորում է իր դիրքը գործունեության թափանցիկության ապահովման հարցում, և հարուստ փորձ ունի ՀՀ և միջազգային ասպարեզում բիզնես կառավարման և հարկային խորհրդատվության, ֆինանսատնտեսական վերլուծությունների, ֆինանսական աուդիտի, հաշվապահության, ուսուցման և իրավախորհրդատվության ոլորտներում՝ շնորհիվ ընկերության ղեկավարների միջազգային փորձի։
Մենք մատուցում ենք բաժնետերերի և ղեկավարների կողմից առաջնորդվող և անհատականացված ծառայություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր մասնագիտական չափանիշներին և բավարարում են հանրային ոլորտի ու արագ աճող ընկերությունների կարիքները:
Մեր բաժնետերերը և ղեկավարները ունեն հարուստ աշխատանային փորձ միջազգային աուդիտորական և խորհրդատվական ընկերություններում։
Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները՝
- Աուդիտ
- Խորհրդատվություն
- Հարկային խորհրդատվություն
- Ֆինանսական վերլուծություն և հաշվետվողականություն
- Հաշվապահական ծառայություններ
- Կառավարչական խորհրդատվություն
- Իրավաբանական խորհրդատվություն
Կազմակերպությունների աուդիտ և խորհրդատվություն
Մեր ընկերության մոտեցումն է օգնել կազմակերպություններին և ընկերություններին բացահայտելու ներքին վերահսկողության բացթողումները, արտաքին և ներքին, ֆինանսական և բիզնես ռիսկերը և տալ համապատասխան լուծումներ աուդիտի գործընթացի սկզբնական փուլում: Այս մոտեցումով մենք տալիս ենք հաճախորդին հավելյալ արժեք (հավելյալ արժեք ստեղծող ծառայություններ), օգնում բացահայտել ռիսկային գործոնները, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության վրա:
Մենք ունենք տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպություններին մատուցվող աուդիտորական ծառայությունների 4 տարվա փորձ։